Աշխատանքային հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
19 / 09 / 2019
Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ, «Ինլայթ հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ, Ազատ քաղաքացի - քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, ՀՌԿԿ - Հայաստան հիմնադրամ:
Հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացվել ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։
Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի հստակեցում: