Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

25 / 09 / 2019

Այսօր Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետևյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։

Հաջորդիվ տեղի են ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի ու կազմակերպական հարցերի հստակեցում: