Մամլո հաղորդագրություններ

release

Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը

28 / 12 / 2012

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայիառանձնազրույցինհաջորդեց ընդլայնված կազմով հանդիպում, որիցհետոայցիարդյունքներովստորագրեցհամատեղարձանագրություն, որտեղշուրջ 10 ուղղություններով մատնանշվեցին համագործակցության հիմնական ուղղությունները:

Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշեց. <<Այս այցը նոր էջ կբացի հայ-ալժիրյան հարաբերություններում, կա պոտենցիալ, որը պետք է օգտագործել: Ալժիրը Հայաստանի համար բարեկամ երկիր է: Ալժիրը կիսում է ՀՀ պաշտոնական մոտեցումները արտաքին քաղաքական բազմաթիվ մեզ համար առանցքային ուղղություններում: Եվ այս այցի ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք բազմաթիվ ուղղություններով մեր համագործակցությունը խորացնելու մասին: Նախևառաջ կձևավորվի անվտանգության հիմնախնդիրների հետ կապված կոնսուլտացիաների մեխանիզմ: Քայլեր կձեռնարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման, ահաբեկչության, կիբերահաբեկչության, թմրանյութերիապօրինիշրջանառությանդեմպայքարումմերջանքերըհամադրելու, գործնական քայլեր կիրականացվեն տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ իսկապես կա ներուժ և այդ ներուժը պետք է համադրենք, որպեսզի ունենանք արդյունքներ: Մենք խոսել ենք նաև տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը խորացնելու մասին` ներառյալ ոստիկանության, պաշտպանության, հատուկ ծառայությունների, արտակարգիրավիճակներիոլորտներում, քննարկելենքներդրումներինառնչվողխնդիրներ: Օրակարգըբավականինհարուստէևեսկարծումեմ, որարդյունքներըերկարսպասելչենտա>>:

Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայընախ շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար, ապա նշեց.<<Այցիս ընթացքում տեղի ունեցան ջերմ և արդյունավետ հանդիպումներ ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, ԱԱԽ Քարտուղարի, պաշտպանության և սփյուռքի նախարարների հետ: Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` քաղաքական, տնտեսական, պաշտպանական և անվտանգության հարցերին առնչվող: Հասկացանք, թե ինչպիսի հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները համակարգելու և կոորդինացնելու համար>>: Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայըևսմեկանգամնշեց, որԱլժիրիՀանրապետությունըպատրաստակամէՀայաստանիՀանրապետությանհետխորացնելուհամագործակցությունըևորձեռքբերվածպայմանավորվածություններըծառայելուենայդնպատակիիրականացմանհամար:

Ալժիրի Հանրապետությունը համարվում է աֆրիկյան և արաբական խոշորագույն և հարուստ երկրներից մեկը, որիտնտեսությանհիմքըկազմումենգազնունավթը: ԳազիպաշարներովԱլժիրըզբաղեցնումէ 8-րդտեղնաշխարհում, իսկնավթիպաշարներով` 15-րդ: ՇուտովլրանումէՀայաստանիև Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին և այդ տարիների ընթացքում երկու երկրների միջև միակ ստորագրված փաստաթուղթը` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է: Մուհամեդ Կամել Ռեզագ ԲառայնԱլժիրիառաջինբարձրաստիճանպաշտոնյանէ, որն այցելեց Հայաստան: