Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Սանկտ Պետերբուրգում

08 / 06 / 2012

Այսօր`ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերիպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդհամաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, ինչպես նաև սեպտեմբերի վերջին Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Համաժողովի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում` Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի, Լյուքսեմբուրգի Ազգային անվտանգության և պաշտպանության գերագույն հանձնակատար Ռոլանդ Բոմբարդելլայի, Ռումինիայի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Յուլիան Ֆոտայի, Ավստրիայի անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գերհարդ Յանդլի և Ալժիրի Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Ռեզագ Բառայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և անվտանգության ոլորտում միջազգային փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր: