ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնել է Բելառուսի Հանրապետություն
11 / 01 / 2012
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցևի հետ, որին կհետևի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: