Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

17 / 12 / 2011

Դեկտեմբերի 19-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: