Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը

07 / 12 / 2011

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ:

Կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար և այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Տրանսպորտի և բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի և Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ Հայաստանում եվրոպական կրթական հաստատությունների հիմնումը կարևոր նշանակություն ունի մրցունակ և միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի հետագա զարգացման համար: