ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնում է Ֆրանսիա
05 / 12 / 2011
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաև Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Համագումարի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի և ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ: