Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջանան Աթիլգանին

09 / 09 / 2011

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի “Հարավային Կովկաս Քաղաքական երկխոսություն” տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար դր. Ջանան Աթիլգանին:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության և սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը և ունի ավելի քան 70 գրասենյակներ ամբողջ աշխարհում:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանի և գերմանական հիմնադրամի միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Քննարկվել է տարածաշրջանի և ԵՄ անդամ երկրների հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ Կովկաս-Եվրոպա միջազգային քաղաքական ակումբի ստեղծման հեռանկարը:
Տիկին Աթիլգանը նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ համագործակցության հետագա խորացման գործում և մոտ ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ նախագծի մեկնարկի ուղղությամբ, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի աջակցությամբ: