Այսօր Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը
01 / 06 / 2011
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցելու է Մինսկում անցկացվող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին:
Նիստի սկզբում նեղ կազմով անցկացվելիք հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային իրավիճակը և զարգացման հեռանկարները և այդ համատեքստում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերը:
Կոմիտեի` ընդլայնված կազմով նիստի քննարկման առարկան են լինելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2010թ. դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, առկա սպառնալիքների և մարտահրավերների դիմակայմանն ուղղված անդամ պետությունների միջև համագործակցության համակարգման խնդիրները, ինչպես նաև 2011թ. երկրորդ կիսամյակ - 2012թ. առաջին կիսամյակ ժամանակաշրջանի համար Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագիրը: