Մամլո հաղորդագրություններ

release

Ռուս-բելառուսական <<Պաշտպանական համակարգեր>> հոլդինգի հետ համագործակցությունը կխորանա

18 / 11 / 2010

Այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Ազգային անվտանգությանխորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ու առաջին վարչության պետԱրամ Թանանյանի և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ռուս-բելառուսական <<Պաշտպանական համակարգեր>> հոլդինգի պատվիրակությանմիջեւ:

Պատվիրակության այցը պայմանավորված է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` այս տարվա մարտին Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում ՌԴԱնվտանգության խորհրդի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնայինծառայության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ևՀայաստանի պաշտպանության նախարարության ու Ռուսաստանիռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև օգոստոսինստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարմամբ:
Պատվիրակությունը մանրամասնորեն ներկայացրել է նախօրեին Հայաստանիռազմաարդյունաբերական համալիրի որոշ ձեռնարկություններ կատարած այցիարդյունքները, անդրադարձել դրանց գիտատեխնիկական և ֆինանսական ներուժին, վերջիններիս` <<Պաշտպանական համակարգեր>> հոլդինգին անդամակցելու` արդենմեկնարկած գործընթացներին:
Հանդիպման ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվելՀայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի և ռուս-բելառուսական<<Պաշտպանական համակարգեր>> հոլդինգի միջև համագործակցության հետագախորացման, համատեղ գործունեության ծավալման հիմնական գերակայությունների ևուղղությունների, ինչպես նաև` հրատապ լուծում պահանջող կազմակերպական բնույթիմի շարք հարցերի վերաբերյալ: