Մամլո հաղորդագրություններ

release

Սահմանների համալիր կառավարման ծրագիրն արդյունավետ իրականացվում է

25 / 08 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող <<Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում>> ծրագրի տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից, որի նպատակն է` ամրապնդել Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների եւ միջազգային այլ շահառուների միջեւ միջգերատեսչական, երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել մարդկանց տեղաշարժը եւ ապրանքների տեղափոխումը պետական սահմանով` միաժամանակ ապահովելով պետական սահմանի երաշխավորված անվտանգությունը:
Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը շուտով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացնի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի եւ կիրականացվի գործողությունների ծրագիր: