ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը պետք է դիվերսիֆիկացնել
13 / 07 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվականխմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման գործում ԵՄ խորհրդատվական խմբի` Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
<<Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը` կարեւորելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաեւ այլ երկրներում:
Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ունենա, այլ նաեւ` կարողանա գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: