Հայաստան-Չինաստան. Անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին միասին է պետք դիմակայել
17 / 06 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Չինաստանի Պետական խորհրդի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելն ավելի արդյունավետ կլինի թե' Հայաստանի, թե' Չինաստանի համար, ուստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացումն այդ ոլորտում կարեւոր է:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
×
×