ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
16 / 03 / 2010
Մարտի 17-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւիհրավերով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդիքարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկենանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւհամագործակցության մասին պայմանագրի ստորագրում:
Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿգլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ թմրամիջոցների ապօրինիշրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն ՎիկտորԻվանովի, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետականհանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանիռազմաարդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի հետ: Նախատեսվում է հանդիպում ՌԴ-Բելառուս ՙՊաշտպանական համակարգեր՚միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարության հետ: