Մամլո հաղորդագրություններ

release

Ճգնաժամային կառավարման ֆրանսիական փորձը կօգտագործվի Հայաստանում

17 / 02 / 2010

Փետրվարի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու Առնո Գիյուայի հետ հանդիպումներով:

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն: Կենտրոնի տնօրեն Ժերար Տուրնյեի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ֆրանսիական կողմը կաջակցի Հայաստանին` օգտագործելու Ֆրանսիայի` ճգնաժամային կառավարման փորձը: