Աշխատանքային հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների հետ
18 / 06 / 2018
2018 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցավ ընդլայնված կարգով առաջին աշխատանքային հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների հետ:
Արմեն Գրիգորյանը, մեծապես կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համակարգի հետագա կայացման և զարգացման գործում, գործընկերներին հորդորեց լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ Անվտանգության խորհուրդը դառնալու է այն հաստատությունը, որը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ճանապարհին ակտիվ համագործակցելու է ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ: Աշխատելու են միասին, միասնական փոխըմբռնման և վստահության մթնոլորտում՝ ի շահ մեր երկրի անվտանգության ամրապնդման և բարօրության։