Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանի եւ Ֆրանսիայի անվտանգության խորհուրդները կհամագործակցեն

15 / 02 / 2010

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել էՖրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղարՖրանսիս Դելոնի հետ:

Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել ենՀայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ֆրանսիայի Ազգայինանվտանգության եւ պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկուկառույցների միջեւ հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Հայաստանի անվտանգությանխորհուրդների համագործակցության մասին:
Կողմերն անդրադարձել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվողխնդիրների:
Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրիկարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով ԱրթուրԲաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրներիվերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարեւան երկրներիհետ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում երկարատեւխաղաղության ու կայունության հաստատմանը:
Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիս Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրովընդունվել է:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտականխորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմհարաբերություններին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարեւորվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլորուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի` եւրոպական ինտեգրացմանխնդիրներին: