Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
12 / 02 / 2010
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հեռանկարները:
Առանձնահատուկ կարեւորվել է համագործակցությունը ռազմատեխնիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում:
Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ տարեկան ծրագրով նախատեսված հարցեր:
×
×