Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղարն ընդունել է Մանուչեհր Մոթաքիին

27 / 01 / 2010

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը պետք է առավել ամրապնդել Հայաստանի եւ Իրանի միջեւ տարբեր ուղղություններով հարաբերությունների ընդլայնմամբ ու խորացմամբ: Կողմերը կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայ-իրանական համագործակցության զարգացումը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի եւ ավտոմայրուղու կառուցման, էներգետիկ ոլորտում առկա երկկողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման` վերջին շրջանի զարգացումներին: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: