Մամլո հաղորդագրություններ

release

Հունվարի 28-ը Արցախում

29 / 01 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 28-ին՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Արցախ՝ Շահումյանի շրջան։ ԱԽ քարտուղարը ներկա է գտնվել նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը։

Հաջորդիվ քարտուղար Գրիգորյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասում նորակառույց զինանոցի բացմանը։

Նույն օրը ԱԽ քարտուղարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: