Մամլո հաղորդագրություններ

release

Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին կվերակնգնվի

26 / 11 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հաբարերություններին վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են բարեկամական հիմքերի վրա, եւ որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների միջոցով:
Կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության խորացումը:
Անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին, այդ թվում` Ջավախքի խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը բարձրացրել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցապատկան հողերի եւ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցը:
Դեսպանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին, ընդունված որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ջավախքի խնդիրները Վրաստանի իշխանության ուշադրության կենտրոնում են: