ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Մարի Յովանովիչին
23 / 11 / 2009
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները, ինչպեսեւ Հայաստանում տարբեր ուղղություններով ծավալվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
×
×