Մամլո հաղորդագրություններ

release

ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական համագործակցությունը կակտիվանա

30 / 10 / 2009

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգողմիջգերատեսչական հանձնաժողովը այսօր գումարել է հերթական նիստը, որը վարել էԱզգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` սեպտեմբերի 30-ինԲրեստում կայացած նիստի արդյունքները ներկայացրել է Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկվելիքքայլերը:
Պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակներինախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայությաններկայացուցիչները ներկայացրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի2008 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործմանմիջոցառումների պլանի կատարման, ինչպես նաեւ` ՀԱՊԿ շրջանակում ստորագրվածպայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքը:
Քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական համագործակցությանակտիվացման հարցը, որոշվել է շահագրգիռ գերատեսչություններիառաջարկությունների հիման վրա ձեւավորել ռազմաարդյունաբերական համալիրիզարգացման առաջարկությունների փաթեթ, ինչպես նաեւ` քայլեր ձեռնարկել ՀԱՊԿխորհրդի որոշումների կատարման ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Հանձնաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նախագահությանընթացքը ՀԱՊԿ-ի կողմից գնահատվել է գերազանց, քանի որ այդ ընթացքում կայացվելեն կազմակերպության որակական զարգացմանն ուղղված կարեւոր որոշումներ: