Հայաստանը կարեւորում է Եւրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը
28 / 10 / 2009
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօրընդունել է Հարավային Կովկասում Եւրոպական Միության հատուկ ներկայացուցիչՊիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եւրամիություն համագործակցությաննառնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Եւրամիության հետ հարաբերություններիընդլայնումն ու խորացումը` նշելով, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականությանկարեւորագույն ուղղություններից է: Քննարկվել են ՙԱրեւելյան գործընկերության՚նախաձեռնության շրջանակում ՙԱզատ առեւտրի խորացված եւ համապարփակհամաձայնագրի՚ կնքմանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրմանդյուրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ սահմանային անվտանգությանապահովման ենթակառուցվածքների ստեղծման գործում Հայաստանին ԵՄաջակցության հնարավորությունները: Այդ հարցում կարեւորվել է ՀՀ-ԵՄհամագործակցության, արդարադատության, ազատության եւ անվտանգությանհարցերով ենթակոմիտեի դերը: Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել Հայաստան-ԵՄքաղաքական երկխոսության մակարդակը եւ իրականացվող բարեփոխումներիծրագիրը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանայինենթակառուցվածքների արդիականացման ծրագրին:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ստորագրվածարձանագրությունների վավերացմանը: Պիտեր Սեմնեբին կրկնել է ԵՄ դիրքորոշումնայս հարցում` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերություններիկարգավորմանը: