Մամլո հաղորդագրություններ

release

Ոստիկանական կառույցը պետք է կատարելագործվի ԵՄ չափանիշներին համապատասխան

23 / 10 / 2009

Հայաստանի ոստիկանության համակարգում Եւրամիության չափանիշներինհամապատասխան բարեփոխումներ կիրականացվեն:

Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակմանմիջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօրվա նիստում, որը վարել է Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել էբարեփոխումների ծրագիրը հաստատման ներկայացնել քառամսյա ժամկետում:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ բարեփոխումներըենթադրում են ոստիկանական կառույցների կատարելագործում, ոստիկանության եւհասարակության միջեւ վստահության մթնոլորտի հետագա կատարելագործում, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանության գործինհասարակության ներգրավում, օրենսդրական եւ կիրառական բնույթի այլբարեփոխումների իրականացում:
Կարեւորելով ոստիկանության համակարգում բարեփոխումները` ԱրթուրԲաղդասարյանն ընդգծել է այս ոլորտում Հայաստանի օրենսդրության` եւրոպականչափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ոստիկանությանհամակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես` անձնագրայիննոր համակարգի ներդրումը կենսաչափական տվյալների հիման վրա, թրաֆիքինգի, ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարիխորացումը, ինչպեսեւ կրթական նոր համակարգի ներդրումը եւրոպականչափանիշներով ու մեթոդներով կադրերի պատրաստման ու վերապատրաստմաննպատակով:
Աշխատանքային խմբում ներգրավված են ո’չ միայն Հայաստանի շահագրգիռկառույցների, այլեւ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: