Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը կհամապատասխանի եւրոպական չափանիշներին
14 / 10 / 2009
ՙՀայաստան-Եւրամիություն՚ համագործակցության ծրագրի շրջանակումՀայաստանում կիրականացվեն քաղաքացիական ծառայության համակարգիբարեփոխումներ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօր կայացած նիստում, որը վարել էԱզգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել էձեռնամուխ լինել ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրիմշակմանը:
Ծրագրի նպատակն է` Եւրամիության անդամ պետությունների եւ Հայաստանիքաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցությանցանցի ձեւավորումը, համագործակցության նոր մեխանիզմների եւ շրջանակներիզարգացումը:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են քաղաքացիականծառայողների էթիկայի կանոնագրքի եւ ուսուցման հայեցակարգի մշակում եւ ընդունում, քաղծառայության համակարգում աշխատանքի ընդունման մեխանիզմների ուընթացակարգերի բարելավում, պետական ծառայողների վերապատրաստում եւվերաորակավորում: Արդյունքում` Հայաստանում Եւրամիության չափանիշներովկստեղծվի պետական կառավարման` օրենքներով եւ իրավական նորմերովկարգավորվող միասնական համակարգ:
Նիստում որոշվել է բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքներն ավարտելմինչեւ 2010 թվականի հունիս ամիսը: