Մամլո հաղորդագրություններ

release

Դատախազության համակարգը կհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին

08 / 09 / 2009

Դատախազության համակարգի բարեփոխումների իրականացման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Դատախազության համակարգում բարեփոխումների նպատակը Եվրամիության անդամ երկրներում գործող դատախազական չափանիշների ներդրումն է Հայաստանում եւ պայմանավորված է ՙՀայաստան-Եվրամիություն՚ համագործակցության ծրագրով:
Դատախազների անկախությունը, անկողմնակալությունը, վերապատրաստման, վերաորակավորման, նշանակման եւ առաջխաղացման ընթացակարգերն ամրապնդելու առումով Արթուր Բաղդասարյանը կարեւորել է դատախազության համակարգի բարեփոխումների` միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը:
Դատախազության համակարգը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կներդրվի դատավորների եւ դատախազների թեկնածուների, ինչպես նաեւ դատավորների, դատախազների, դատական եւ դատախազական ծառայողների ուսուցման եւ վերապատրաստման միասնական համակարգ:
Նիստում որոշվել է եւրոպական փորձագետների աջակցությամբ մշակել բարեփոխումների ծրագիր եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման: