Մամլո հաղորդագրություններ

release

Կմշակվի վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարություն

09 / 07 / 2009

Վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նշելով, որ ռազմավարության մշակումը նախատեսված է ՙՀայաստան-Եվրամիություն՚ 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա վնասակար նյութերի ներգործության ռիսկի նվազեցմանն ուղղված ջանքերը:
Նիստում որոշվել է հնարավոր կարճ ժամկետներում առկա եւրոպական լավագույն փորձի ուսումնասիրմամբ մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման: