Հայաստանում կմշակվի տեխնիկական անվտանգության հայեցակարգ
29 / 06 / 2009
Տեխնիկական անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նշելով, որ հայեցակարգի մշակումը նախատեսված է ՙԱզգային անվտանգության ռազմավարությամբ՚ եւ ՙՀայաստան-Եվրամիություն՚ 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի ձեւավորումը, այս ոլորտում առկա եւրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական դաշտի կատարելագործումը:
Նիստում որոշվել է եւրոպական փորձագետների հետ համագործակցությամբ հնարավոր կարճ ժամկետներում մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման: