Կմշակվի տեսալսողական ոլորտի ազգային ծրագիր
05 / 06 / 2009
Տեսալսողական ոլորտում Եվրամիության օրենսդրությանը համապատասխան ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները:
Քննարկվել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է Եւրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նապատակով կազմակերպել շահագրգիռ քննարկումներ եւրոպացի փորձագետների հետ: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ազգային ծրագրի հայեցակարգային դրույթները: