Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել
16 / 04 / 2009
Այսօր կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հայեցակարգի` եռամսյա ժամկետում մշակված նախագծում ներառվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչների բոլոր առաջարկությունները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգը բացառիկ կարեւոր նշանակություն ունի երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում:
Հայեցակարգի նախագծով սահմանվում են Հայաստանի ազգային շահերը տեղեկատվական անվտանգության ոլորտում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների տեսակներն ու աղբյուրները, տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական խնդիրներն ու եղանակները: Նախագիծը ներառում է նաեւ Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնադրույթները եւ դրանց իրականացման առաջնահերթ միջոցառումները:
Նիստում հավանության է արժանացել հայեցակարգի նախագիծը, որը կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը