ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյին
15 / 12 / 2008
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյին:
Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ընդգծելով հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծման վտանագավորությունը` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների շարունակումը եւ այդ շրջանակում ստորագրված մոսկովյան հռչակագիրը, ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական բարելավման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են եւրոպական անվտանգության ռուսական նախաձեռնությունը, կարեւորել են այս համատեքստում կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման խնդիրները:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ապրիլին Երեւանում տեղի կունենա տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով:
Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ ՙԵւրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի՚ համաձայն Հայաստանում կմեկնարկեն հավակնոտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում, եւ համագործակցության առաջարկ է արել:
Մարկ Պերին դը Բրիշամբոն ողջունել է այդ ծրագիրն ու նախաձեռնությունները եւ բաց համագործակցության պատրաստակամություն հայտնել: