Կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
21 / 11 / 2008
Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում նախանշվել են հանձնաժողովի նպատակներից բխող գործընթացներն ու շեշտադրումները, քննարկվել են դրանց իրականացման վերաբերյալ առաջարկություններ:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրով իրականացված աշխատանքները, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ամփոփումները և առաջարկությունները:
Հանձնաժողովը հավանություն է տվել Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով նախատեսված և Եվրոպական Միության նոր առաջարկությունների հաշվառմամբ նախապատրաստված, իրականացման ենթակա 2009-2011 թթ. գործողությունների ծրագրին: