Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին

21 / 10 / 2008

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խնդիրները: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված Եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ իրականացվող աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացքն ու հիմնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի ընթացքի, ուղղությունների և համագործակցության մասին հարցեր: