ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխաթթարի գլխավորած պատվիրակությանը
09 / 07 / 2008
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօրընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար ԱլիռեզաՇեյխաթթարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել ենՀայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը և Իրանում Հայաստանի դեսպանԿարեն Նազարյանը:
Ալիռեզա Շեյխաթթարը Արթուր Բաղդասարյանին է փոխանցել Իրանի Ազգայինանվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի` ԻրանիԻսլամական Հանրապետություն այցելելու պաշտոնական հրավերը և Իրանի Ազգայինանվտանգության բարձրագույն խորհրդի առաջարկը Հայաստանի Ազգայինանվտանգության խորհրդի հետ երկկողմ քաղաքական կոնսուլտացիաներանցկացնելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` ԱրթուրԲաղդասարյանը դրական է գնահատել ներկայացված առաջարկը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցությանըև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իրանիփոխարտգործնախարարը, կարևորելով Հայաստանի դերն ու կշիռը մերտարածաշրջանում, ընդգծել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես կարևորգործընկեր, պատրաստակամ են ըստ ամենայնի զարգացնել փոխգործակցությունը: Կողմերը քննարկել են անվտանգության, տրանսպորտային և էներգետիկբնագավառներում համագործակցության խնդիրները:
Արթուր Բաղդասարյանն իր հերթին կարևորել է Իրանի դերը հատկապես` Հայաստանիհամար տնտեսական ծանր ժամանակահատվածում և հույս է հայտնել, որ երկուերկրների միջև փոխշահավետ փոխգործակցությունն այսուհետ ևս կզարգանա ուկխորանա: