Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին

13 / 06 / 2008

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյաննընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:

Դեսպանն արտահայտել է Եվրոպայի Անվտանգության և ՀամագործակցությանԿազմակերպության պատրաստակամությունը` սկսելու փոխգործակցության լայնծրագիր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի հետ:
Արթուր Բաղդասարյանն իր հերթին կարևորել է Եվրոպայի Անվտանգության ևՀամագործակցության Կազմակերպության դերը Հայաստանի` եվրոպականընտանիքին ինտեգրվելու ճանապարհին ստանձնած պարտավորություններիկատարմանն օժանդակելու, ինչպես նաև այն աջակցության ծրագրերիկապակցությամբ, որ ԵԱՀԿ-ի կողմից տարբեր բնագավառներում իրականացվում էՀայաստանում:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի իշխանություններին ուղղված ԵԱՀԿառաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարմանն ուղղված քայլերին: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է այսուղղությամբ իրականացվող քայլերը` մատնանշելով, որ ձեռնարկվում են քայլերբանաձևում ամրագրված բոլոր առաջարկությունների իրականացման վերաբերյալ: