Հեռախոսազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջև
01 / 04 / 2020
2020 թվականի ապրիլի 1-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:
×
×