Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ

27 / 04 / 2020

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակին, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտի բարեփոխումներին և անվտանգային հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր։