Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում ՊԲ հրամանատարի հետ

27 / 04 / 2020

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շփման գոտու օպերատիվ-մարտավարական իրադրությունը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։