Հեռախոսազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև
26 / 10 / 2020
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
×
×