Մամլո հաղորդագրություններ

release

ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի շնորհավորական նամակը

30 / 12 / 2020

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որում մասնավորապես ասված է.

Հարգելի Արմեն Վալերիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորը:
Անցյալ տարում ԱՊՀ տարածքում իրադարձությունների բուռն դինամիկան ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես են մեր երկրները փոխկապակցված միմյանց հետ, որքան անհրաժեշտ են համակարգային և երկարաժամկետ բնույթի համատեղ միջոցառումները ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար:
Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցությունը Անվտանգության խորհուրդների գրասենյակների մակարդակով կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը, մեր երկրների և ժողովուրդների միջև գործընկերության և վստահության ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ 2021 թվականին: