Մամլո հաղորդագրություններ

release

Բելառուսի Հանրապետության ԱԽ պետքարտուղարի տեղակալ Վ.Յու. Արչակովի շնորհավորական նամակը

30 / 12 / 2020

Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Վ.Յու. Արչակովը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որում մասնավորապես ասված է.

Հարգելի Արմեն Վալերիի,

Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի Պետական քարտուղարության ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ընդունեք մեր ամենաանկեղծ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծնննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում ենք, որ 2021 թվականին իրականանան Ձեր մտապահած երազանքներն, իսկ անվտանգության ոլորտում Ձեր մասնագիտական գործունեությունը նպաստի Հայաստանի Հնրապետության բարգավաճմանն ու մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ ՝ Արմեն Վալերիի, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն, խաղաղություն և բարիք, երջանկություն և բարօրություն: