ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք մատուցեց 4-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
02 / 04 / 2021
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու 4-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:
Արմեն Գրիգորյանը ծաղիկներ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
×
×