Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

21 / 04 / 2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով :

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: