Մամլո հաղորդագրություններ

release

Ապրիլի 29-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքներով ստորագրվեցին հետևյալ որոշումները

29 / 04 / 2021

Այսօր ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նեղ կազմով հանդիպմանը հաջորդեց ընդլայնված կազմով նիստը, որի արդյունքներով ստորագրվեցին հետևյալ որոշումները.

«ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական օգնության հարցերով համաձայնագրի մասին» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որուշում:

«Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի ստորագրման 30-ամյակի և ՀԱՊԿ 20-ամյակի առթիվ միջոցառումների պլանի նախագծի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որուշում:

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով համալրելու պլանի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որուշում:

«Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների 2021թ. երկրորդ - 2022թ. առաջին կիսամյակների խորհրդատվությունների պլանի վերաբերյալ» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշում:

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների համատեղ պատրաստման 2022թ. պլանի վերաբերյալ» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշում:

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության տիպային կառուցվածքի և հաստիքների մասին» ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշում:

Որոշվեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2021թ. չորրորդ եռամսյակում Դուշանբեում: