Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

13 / 09 / 2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: