ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիլս Աննենի հետ
22 / 03 / 2022
Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
×
×