Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդա հետ

17 / 06 / 2022

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդաի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:

Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առընչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։ Նասրուլլո Մահմուդզոդան ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեյի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։