ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
14 / 10 / 2022
Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:
ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:
Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:
×
×